11 փետրվարի 2009 - 19:49 AMT
Հայաստան է ժամանելու Ուկրաինայի Բարձրագույն Ռադայի փոխխոսնակը
Ուկրաինայի Բարձրագույն Ռադայի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Լավրինովիչը փետրվարի 12-ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստան: Այցի շրջանակներում նախատեսված են ուկրաինական խորհրդարանի փոխխոսնակի մի շարք աշխատանքային հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ: Լավրինովիչը կմասնակցի նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 4-րդ նիստի աշխատանքներին` գլխավորելով Մարզերի խորհրդարանական կուսակցության պատվիրակությունը, հաղորդում է glavred.info-ն: