Վանում զարդերով թաղված կնոջ գերեզման են գտել

Վանում զարդերով թաղված կնոջ գերեզման են գտել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Վան նահանգի Չավուշթեփե (Հայկաբերդ) ամրոցի շրջանում՝ մոտ 2750 տարվա գերեզմանաքաղաքում, հայտնաբերվել է զարդերով թաղված ազնվական ուրարտացի կնոջ կմախք։

Daily Sabah պարբերականի փոխանցմամբ՝ գիտնականները փորձելու են պարզել կնոջ տարիքը և մահվան պատճառը։ Հնագիտական թիմը ղեկավարող պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուի խոսքով՝ կինը կարող է լինել 20-25 տարեկան, Ուրարտուի ազնվական դասից և ենթադրաբար թաղվել է առօրյա զարդերով։

Հնագետներն այս տարածքում պեղումներ են անում 2017 թվականից։ Այստեղ հայտնաբերվել է մոտ 2750 տարվա գերեզմանաքաղաք, որտեղ, ըստ ենթադրությունների, թաղվել են ուրարտացի ազնվականներ։

Ուրարտուն՝ Վանի թագավորությունը պետություն է եղել Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---