ԿԳՄՍՆ-ում ցավում են Ջուլֆալակյանի որոշման համար

ԿԳՄՍՆ-ում ցավում են Ջուլֆալակյանի որոշման համար

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում շատ են ցավում «Իմ քայլից» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշման համար։ Այս մասին PanARMENIAN.Net ին ասացին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ջուլֆալակյանի բուն հայտարարությունը ԿԳՄՍՆ-ից չմեկնաբանեցին։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 9-ին, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով։ Դրանք վերաբերվում են Հարությունյանի ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումներին վերաբերյալ:

Նրա խոսքով՝ նախարարությունում հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված:

Մանդատը վայր դրած Արսեն Ջուլֆալակյանին խորհրդարանում փոխարինելու է Նարեկ Ղահրամանյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---