Վրաստանում կորոնավիրուսով վարակի ռեկորդային 57 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսով վարակի ռեկորդային 57 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 57 նոր դեպք կա։ Սա օրական ամենամեծ ցուցանիշն է երկրում համավարակի բռնկումից ի վեր։

Ըստ հիվանդության մշտադիտարկման պաշտոնական StopCov կայքի, ընդհանուր առմամբ 1830 վարակակիր է գրանցվել, որից 1334-ն ապաքինվել է, մահացել է 19 մարդ։

Կարանտինում է 5882 մարդ, փաստացի բուժվում է 390 մարդ։ Վարակվել է նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլին։ Բոլոր պատգամավորները, որոնք շփվել են նրա հետ, ինքնամեկուսացել են։

Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվում են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---