Apple-ի AirTag սարքը թույլ կտա գտնել կորած իրերը

Apple-ի  AirTag սարքը թույլ կտա գտնել կորած իրերը

PanARMENIAN.Net - Apple-ը հատուկ AirTag սարք է մշակել, որը թույլ կտա գտնել կորած իրերը։ Առաջին հիշատակումներն այդ մասին արվել են դեռևս iOS 13-ի առաջին բետա տարբերակում։

Նոր աքսեսուարը փոքր շրջանակի տեսք ունի, որի կենտրոնում Apple-ի լոգոտիպն է, գրում է Business Insider-ը։

Աքսեսուարը հնարավոր կլինի պահել դրամապանակում կամ կցել բանալիներին, նաև կարևոր փաստաթղթերին։ Եթե օգտատատերը բավականաչափ հեռանա նշված իրից, iPhone-ն անմիջապես կիրազեկի, որ կարևոր բան է մոռացել։ Հնարավոր կլինի նաև գտնել, թե որտեղ եք այն կորցրել՝ սմարթֆոնը կմատնանշի դրա գտնվելու վայրը՝ անկախ հեռավորությունից։

Նոր արտադրանքի շնորհանդեսը նախատեսված է սեպտեմբերին։

 Ուշագրավ
Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել