ՀԱՊԿ երկրները պատրաստ են ապահովել Աֆղանստանում միջազգային ուժերին անհրաժեշտ բեռների
փոխադրումը

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) փորձագետները իրենց շահագրգռվածությունն են հայտնել ՆԱՏՕ-ի բեռներն ու ուժերը Աֆղանստան փոխադրելը կազմակերպելու հարցում: Փետրվարի 11-ին Կազմակերպության Քարտուղարության նիստին կայացավ տեղեկատվության փոխանակություն Աֆղանստանում անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի (ԱԱՄՈՒ) կարիքների համար բեռների փոխադրման հարցում ՀԱՊԿ երկրների պատրաստակամության մասին: Քննարկվեց նաեւ ՀԱՊԿ երկրների տարածքով փոխադրումների կազմակերպչա-տեխնիկական ոլորտների մասին ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցային գործընթացի վիճակը: Դիտարկվեցին, մասնավորապես, մաքսային եւ երկաթուղային կառույցների գործունեության կողմնորոշման, բեռների հետ կապված զանազան հարցեր: «Փորձագետները նշեցին փոխգործակցության կարեւորությունը Աֆղանստանի անվտանգությանը միջազգային ուժերի աջակցության օժանդակման համար եւ շահագրգռվածություն հայտնեցին այդ հարցում ՀԱՊԿ Քարտուղարության միջոցով տեղեկատվության փոխանակման ճանապարհով բանակցային գործընթացի ժամանակ համատեղ ջանքերը կողմնորոշելու»,- հայտնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հաղորդում է ղրղզական տեղեկատվական 24.kg գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---