Եվրոպական ֆուտբոլը 4 մլրդ եվրո կկորցնի կորոնավիրուսի պատճառով

Եվրոպական ֆուտբոլը 4 մլրդ եվրո կկորցնի կորոնավիրուսի պատճառով

PanARMENIAN.Net - Եվրոպական ֆուտբոլը կորոնավիրուսի պատճառով 4 մլրդ եվրո կկորցնի, քանի որ խաղադաշտերի տրիբունաները դատարկ են, հովանավորներ չկան, իսկ հեռուստաալիքները փոխհատուցում են պահանջում կորուստների դիմաց։

Ըստ ՖԻՖԱ-ի՝ կորուստների 90 տոկոսը ծանր բեռ է դառնալու ակումբների համար։ Այդ մասին հայտարարել է իտալական «Յուվենտուսի» նախագահ, Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) ղեկավար Անդրեա Անյելին, գրում է BBC-ն։

Ճգնաժամի հետևանքով ֆուտբոլային տաղանդների առուվաճառքի ամենամեծ շուկան կրճատվել է 20-30 տոկոսով։

Ֆուտբոլն ամենաեկամտաբեր խաղն է աշխարհում, բայց միևնույն է՝ 4 մլրդ եվրոն 2 խաղաշրջանում հսկայական գումար է։ Ըստ Անյելիի՝ կորուստները հսկայական են և որոշ ակումբներ կարող են ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնվել։

Կանխիկ գումարների բացակայությունը նշանակում է, որ թիմերի վերադասավորումները, խաղացողների և մարզիչների փոխարինումները, նոր ստադիոնների կառուցումը՝ այդ ամենը մեծ մասի համար հետաձգվում է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---