Գախարիա․ Վրաստանում կորոնավիրուսի 2-րդ ալիք է սկսվում

Գախարիա․ Վրաստանում կորոնավիրուսի 2-րդ  ալիք է սկսվում

PanARMENIAN.Net - Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի պատճառներ չկան։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան, գրում է Sputnik Georgia-ն։

Սեպտեմբերի 10-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 57 նոր դեպք է գրանցվել՝ դա օրական ամենամեծ ցուցանիշն է երկրում համավարակի բռնկումից ի վեր։ Ընդհանուր առմամբ երկրում վարակի 1830 դեպք է հաստատվել։

«Սեպտեմբերի 10-ի 57 դեպքն ու սեպտեմբերի 9-ի 44 դեպքը վկայում են, որ համաճարակային իրավիճակը երկրում փոխվում է։ Մենք ենթադրում էինք, որ կլինի 2-րդ ալիք և այդ գործընթացը սկսվում է։ Կարևորն այն է, որ խուճապի համար ոչ մի հիմք չկա՝ իրավիճակը լիովին վերահսկվում է»,- ասել է նա։

Նա հավելել է, որ եթե համավարակի առաջին օրերին օրական կարող էին 150 ՊՇՌ թեստ անցկացնել, ապա այժմ՝ միջինը 6000-7000 թեստ, իսկ շուտով այդ թիվը կհասնի 10,000-ի։

Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվում են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---