Ալկոհոլային թունավորումից մահվան ևս 1 դեպք կա

Ալկոհոլային թունավորումից մահվան ևս 1 դեպք կա

PanARMENIAN.Net - Ալկոհոլային թունավորումից մահվան ևս 1 դեպք է գրանցվել, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը՝ մահվան ելքով:

Դեպքերից 29-ն արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:

Դեռևս շարունակում է բուժում ստանալ 3 պացիենտ, որից 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում (ծանր վիճակում):

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թունավորվածներից 4-ը կուրացել են։

Արձանագրված դեպքերից 28-ի դեպքւմ օգտագործվել է օղի, որը գնել են Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, որն իր հերթին այն գնել է Ջանֆիդա գյուղի բնակչից, 9-ը՝ օգտագործել են տարբեր դեղատներից գնված բժշկական սպիրտ, 9-ը՝ տարբեր տեսակի օղի (2-ը Արմավիրի մարզի տնական օղի):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---