Մինչև սեպտեմբերի վերջ մի քանի ուղղությամբ չարտերներ կլինեն

Մինչև սեպտեմբերի վերջ մի քանի ուղղությամբ չարտերներ կլինեն

PanARMENIAN.Net - Մինչև սեպտեմբերի վերջ կիրականացվեն մի քանի ուղղություններով չարտերային չվերթեր։ Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

Դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով թռիչքներ կլինեն Մոսկվա, Եկատերինբուրգ, Կրասնոդար, Սոչի, Դուբայ, Կիև, Դոհա, Բեյրութ, Սամարա, Վիեննա, Մինսկ։ Նշվում է, որ բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերություններին։

Կառավարության որոշման համաձայն՝ օտարերկրացիները կարող են օդային ճանապարհով մտնել Հայաստան և մուտքի վիզա ստանալ սահմանային անցակետում: ՀՀ մուտքի արտոնագիր կարելի է ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում կամ e-visa էլեկտրոնային համակարգով։

Հայաստան եկող անձը, եթե կորոնավիրուսի ախտանշաններ չունի, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրով, կամ վճարովի հանձնել ՊՇՌ թեստ և բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---