Պայթյունից մեկ ամիս անց Բեյրութում խոշոր հրդեհ է

Պայթյունից մեկ ամիս անց Բեյրութում խոշոր հրդեհ է

PanARMENIAN.Net - Բեյրութի՝ օգոստոսի 4-ի պայթյունից շարքից դուրս եկած նավահանգստի տարածքում կրկին խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին պարզ է դառնում օգտատերերի թվիթերյան գրառումներից և հրապարակած տեսանյութերից։

Տեսանյութերում երևում են հրշեջներ, որոնք փորձում են մարել կրակը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև բանակի ուղղաթիռներ։

CNBC-ի փոխանցմամբ՝ Լիբանանի զինված ուժերը հայտնել են, որ հրդեհը բռնկվել է պահեստում, որտեղ նավթ և անվադողեր են պահվում։ Հրդեհի պատճառը հայտնի չէ։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուններ են եղել։ Մոտ 200 հոգի մահացել է: Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է նաև հայկական թաղամասը։ Պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Photo: Wael Hamzeh/EPA
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---