11 սեպտեմբերի 2020 - 11:23 AMT
Covid-19-ի ռեկորդային աճ՝ Ֆրանսիայում. Մոտ 10,000 նոր դեպք՝ 1 օրում

Սեպտեմբերի 11-ի դրությամբ Ֆրանսիայում Covid-19-ի գրեթե 10,000 նոր դեպք է գրանցվել՝ սա ռեկորդային ցուցանիշ է համավարակի բռնկումից ի վեր և գրեթե 1000-ով ավելի սեպտեմբերի 10-ի ցուցանիշից։

Միաժամանակ վերջին օրերին երկրում աճում է պացիենտների քանակն ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, գրում է BBC-ն։

Սեպտեմբերի 11-ին Փարիզում տեղի կունենա կառավարության անդամների և առողջապահության ոլորտի փորձագետների նիստը, որտեղ քննարկվելու է համավարակի դեմ պայքարի միջոցների խստացումը։

Սեպտեմբերի 11-ին ուղիղ կես տարի է լրանում այն օրվանից, երբ ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա հայտարարեց։ Այդ օրվանից ի վեր ամբողջ աշխարհում 28 մլն-ից ավելի վարակակիր է գրանցվել, մահացել է մոտ 900,000 մարդ։