23 հուլիսի 2002 - 19:47 AMT
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌՈԿ-ԱՍՏՂԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԱՄՆ ՀԱՅԵՐԻՆ ՏԱՐԱԾԵԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ամերիկյան հայտնի «System Of A Down» ռոկ-խումբը սերտ համագործակցություն է սկսել Հայ Դատի հետ: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, ռոկ-խմբի ԱՄՆ-ով եւ Կանադայով ամառային համերգային շրջագայության ժամանակ, Հայ Դատի անդամները համերգային դահլիճներում եւ հրապարակներում տարածում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին նյութեր` պատմելով ամերիկացի եւ կանադացի երաժշտամոլներին անցյալ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի հրեշավոր հալածանքների եւ կոտորածի մասին: