11 սեպտեմբերի 2020 - 14:24 AMT
Վանում քրդերը Թուրքիայից պահանջում են վերականգնել հայկական վանքը

Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում ապրող քրդերը Թուրքիայի իշխանություններից պահանջել են վերականգնել IV դարի հայկական եկեղեցին, փոխանցում է The Armenian Mirror-Spectator-ը։

Քրդերը տեղական իշխանություններից պահանջում են վերականգնել Սուրբ Գևորգ եկեղեցին, որը գտնվում է Վանի ամենամեծ կղզու՝ Լիմի վրա։ Պահանջի գլխավոր պատճառը զբոսաշրջային հոսքերի ապահովումն է։

2019-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ Վանի 3 խոշոր կղզի, այդ թվում՝ Լիմը, արգելոցի կարգավիճակ են ստացել։

Սբ Գևորգը հիմնադրվել է IV դարում Գրիգոր Լուսավորչի կողմից։ Այնտեղ վանական եղբայրությունը գոյություն է ունեցել մինչև 1918 թվականը։ Ավելի ուշ տաճարը պղծվել է ու ոչնչացվել՝ այդ թվում նաև գանձագողերի կողմից։