11 սեպտեմբերի 2020 - 14:25 AMT
ԱԺ աշխատակազմի մի շարք աշխատողներ 30%-ի կպարգևավճար կստանան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրումների մասին կարդադրությունն է ստորագրել։

«Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով»,- փոխանցում են ԱԺ-ից։

2020-ի ապրիլին հայտարարավել էր, որ ԱԺ-ում պարգևավճարների համար հատկացվել է 35 մլն դրամից ավելի։ Այդ գումարի շրջանակում պարգևատրումներ էին ստացել ԱԺ 132 պատգամավոր ու 544 աշխատակից: