11 սեպտեմբերի 2020 - 14:58 AMT
Բուհերում օտարերկրացիների և սփյուռքահայերի թղթերի ընդունման ժամկետը փոխվել է

ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուստարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման (վճարովի ուսուցում) ժամկետներում:

Մասնավորապես, վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել հոկտեմբերի 15-ը ներառյալ:

Ուսումնական հաստատությունը դիմորդների գիտելիքի ստուգումը և հրամանագրումը պետք է իրականացնի մինչև հոկտեմբերի 20-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արտերկրի բուհեր ընդունված բազմաթիվ երիտասարդներ սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում մեկնել երկրից։ Խնդիրն առաջացել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում տեղաշարժի սահմանափակումների պատճառով։