11 սեպտեմբերի 2020 - 15:03 AMT
Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա

Հայաստանում սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև` նույնքան կնվազի:

Երևանում սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 12-ի ցերեկը ջերմաստիճանը կհասնի +35-ի, սեպտեմբերի 13-ին՝ +36 աստիճանի։