ԱՄՆ պետդեպ․ Օտարերկրյա ներդրումների համար ՀՀ-ում մրցակցային միջավայրը բարելավվում է11 սեպտեմբերի 2020 - 18:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ ՀՀ-ն ներդրողներին բազմազան հնարավորություններ է ընձեռում, մրցակցային միջավայրը բարելավվում է, այնուամենայնիվ, որոշ մարտահրավերներ դեռ մնում են: Վերջին մի քանի տարիներին Հայաստանը միջազգային ինդեքսներում ստացել է պատկառելի վարկանիշներ, որոնք գնահատում են երկրի բիզնես և ներդրումային միջավայրերը: Խոչընդոտների թվում են «փոքր» շուկա ունենալը, աշխարհագրական հարաբերական մեկուսացումը (Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների փակ սահմանները), օրենքի գերակայության ու դատական համակարգի թույլ կողմերը, ժառանգած կոռուպցիան։ Հայաստանը քիչ սահմանափակումներ ունի օտարերկրյա ընկերությունների համար: Բյուրոկրատական քաշքշուկներ չկան, սակայն օտարերկրյա ընկերությունները բախվում են որոշ ինստիտուտների անկախության, կարողությունների և պրոֆեսիոնալիզմի պակասին։ Նշվում է նաև, որ Հայաստանում փողի շրջանառությունը սահմանափակված չէ, բանկային համակարգը կայուն է և համակարգված, սակայն ֆինանսական հատվածն այդքան էլ զարգացած չէ։ Ընդհանուր առմամբ, արձանագրվում է, որ Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, բայց որոշ բիզնեսներ հայտնել են, որ դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, ռազմական և իրավապահ մարմիններում ավելի մեծ բարեփոխումներ են անհրաժեշտ այդ նվաճումները մեծացնելու համար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |