11 փետրվարի 2009 - 21:44 AMT
Հայաստան-Լատվիա խաղն ավարտվեց ոչ ոքի-0:0
Այսօր Կիպրոսի Լիմասոլ քաղաքում «Ցիրիոն« մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղում իր ուժերն է չափել Լատվիայի հավաքականի հետ: Խաղն ավարտվել է ոչ ոքի-0:0: Նշենք, որ Հայաստանի հավաքականը մեկնել է Կիպրոս առանց առանցքային խաղացողների: Նրանց փոխարեն հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը նորեկների է հրավիրել թիմ:

Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի արդեն Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Էստոնիայի հավաքականի հետ մարտի 28-ին Երեւանում: