11 սեպտեմբերի 2020 - 16:42 AMT
Ոստիկանություն. Ինտերպոլը հայ սպաներին չի հետախուզում

Սեպտեմբերի 11-ի դրությամբ ՀՀ ԶՈւ սպաներ Վազգեն Վարդանյանի և Արմեն Ջամալյանի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որևէ հետախուզում չի իրականացվում։ Այդ մասին ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Ոստիկանությունը նման պարզաբանում է տարածել՝ արձագանքելով սոցցանցերում տարածում ստացած այն տեղեկությանը, թե Ադրբեջանի իրավասու մարմինները դիմել են Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը՝ հայ սպաների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով։

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից մշտապես իրականացվում են դիտարկումներ՝ Ադրբեջանի իրավասու մարմինների նման նախաձեռնություններին ժամանակին և համարժեք արձագանքելու ուղղությամբ։ Այդպիսի խնդիրներ ծագելու դեպքում ՀՀ-ում Ինտերպոլի կողմից անմիջապես տրվում է համարժեք արձագանք և Ինտերպոլի Գլխավոր քարտաղարությանը ներկայացվում են հիմնավորումներ ու փաստարկներ։