Ադրբեջանի ՊՆ-ն պատժել է գերեվարված հայ սպային տեսանկարահանած 14 զինվորականի

Ադրբեջանի ՊՆ-ն պատժել է գերեվարված հայ սպային տեսանկարահանած 14 զինվորականի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին գերեվարողների զորամասում 14 զինվորականի են պատժել, որոշներին հեռացրել են զինված ուժերից, մյուսներին՝ զրկել կոչումից։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv-ի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը։

Ալավերդյանն Ադրբեջանի տարածքում հայտնվել է օգոստոսի 23-ին՝ խիստ անբարենպաստ եղանակի պատճառով մոլորվելու հետանքով: Նա ադրբեջանական կողմից ներկայացվել է որպես դիվերսանտ, և նրա նկատմամբ Ադրբեջանում 5 քրգործ է հարուցվել, սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Պատճառը ոչ թե հայ սպայի հետ վարվելակերպն է, այլ դա նկարահանելն ու հրապարակելը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շինծու են լուրերը, իբրև զինվորականները պատժվել են հայ սպային գերի վերցնելու համար․ նրանք խախտել են բանակում սմարթֆոններ չօգտագործելու օրենքը և պատժվել՝ արգելված սմարթֆոններով տեսանկարահանելու և տեսանյութերն իրենց ծանոթներին ուղարկելու համար։

Տեսանյութերի առթիվ Հայաստանի ՄԻՊ-ը դիմել էր միջազգային կառույցներին՝ արձանագրելով Ալավերդյանի իրավունքների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները:

Մասնավորապես, տեսանյութերում Ալավերդյանը ներկայացված է ձեռնաշղանթերով՝ շրջապատված ադրբեջանական զինծառայողներով: Նա ներկայացված է ձմեռային գլխարկով, որով ամբողջությամբ փակել են նրա աչքերը:

Ադրբեջանցի զինվորականները նաև հայ սպայի արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ են անում, դրսևորում են հեգնական պահվածք, անընդհատ ցուցադրաբար նվաստացնում են նրա պատիվը, տեսանյութերն ամբողջությամբ ողողված են Ալավերդյանի էթնիկ պատկանելիությանը, այն է՝ նրա հայ լինելուն վերաբերող ակնհայտ ատելության խոսքով:

 Ուշագրավ
«Կանգնած ենք սարի պես, մինչև վերջ կանգնելու ենք»,- ասել է նա
Ըստ քաղխորհրդի՝ Արցախի միջազգային ճանաչումը և բնակչության ինքնորոշումը հակամարտության միակ մշտական լուծումն են
Ցույցի մասնակիցները պատրաստվում են շարժվել Եվրապարլամենտ
ՄԻԵԴ-ը բացառել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով վճռի վերանայման հնարավորությունը