Կարանտինին կթույլատրվեն հանրային միջոցառումներ՝ 60-ից ոչ ավելի մասնակցով

Կարանտինին կթույլատրվեն հանրային միջոցառումներ՝ 60-ից ոչ ավելի մասնակցով

PanARMENIAN.Net - Մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինի ընթացքում հանրային միջացոռումներ կարելի է անցկացնել մինչև 60 հոգով, հավաքներ իրականացնել՝ հակահամաճարակային կարգի պահպանմամբ։

Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն սահմանափակումներով․ տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ՝ ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պետք է անցկացվեն 60-ից ոչ ավելի անձի մասնակցությամբ։

Թույլատրվում է անցկացնել նաև սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումներ (եթե տնտեսական գործունեության տեսակ չէ)՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ։

Ըստ որոշման՝ թույլատրվում է հավաքներ կազմակերպել և դրանց մասնակցել անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում:

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից մինչև 2021-ի հունվարի 11-ը ներառյալ կսահմանվի կարանտին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---