Վրաստանի մասնավոր դպրոցներն ու բուհերը հեռավար ուսուցման կանցնեն

Վրաստանի մասնավոր դպրոցներն ու բուհերը հեռավար ուսուցման կանցնեն

PanARMENIAN.Net - Վրաստանի այն ուսումնական հաստատությունները, որոնք սկսել են ուստարին, պետք է անցնեն հեռավար ուսուցման։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորի նախարար Եկատերինա Դղեբուաձեն, գրում է Sputnik Georgia-ն։

Որոշումը վերաբերում է բուհերին և մասնավոր դպրոցներին։ Պետական դպրոցներում և բուհերում ուսումնական տարին սկսվելու էր սեպտեմբերի 15-ին, սակայն համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով երկրի խոշոր քաղաքներում ուսուցումը մինչև հոկտեմբերի 1-ը հեռավար կլինի։

Մյուս դպրոցներում ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին։

Վրաստանում Covid-19-ի ռեկորդային աճը պահպանվում է․ սեպտեմբերի 11-ի դրությամբ 87 նոր դեպք է գրանցվել։ Սա օրական աճի ամենամեծ ցուցանիշն է համավարակի բռնկումից ի վեր։Վրաստանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով 1917 վարակակիր է գրանցվել, որից 1354-ն ապաքինվել է, 19 մարդ մահացել է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---