12 սեպտեմբերի 2020 - 11:10 AMT
ՌԴ մեկնել ցանկացողներ. Անկախ ամեն ինչից՝ սեպտեմբերի 16-ին մեր ավտոբուսը կմեկնի Բագրատաշեն

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները սեպտեմբերի 11-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ անկախ կառավարության քայլերից և պատգամավորների խոստացված ջանքերից, սեպտեմբերի 16-ին իրենց առաջին ավտոբուսը կմեկնի Բագրատաշենի անցակետ:

Նրանք հույս ունեն, որ այդպես կստիպեն կառավարությանն իրենց խնդրին ավելի լուրջ վերաբերվել և ավելի արդյունավետ աշխատել, գրում է «Առավոտը»։

Ակցիայի մասնկիցները դժգոհել են հանդիպման արդյունքներից։ Նրանց չեն բավարարել կամ մասամբ են բավարարել իրենց խնդիրների լուծման վերաբերյալ իմքայլական պատգամավորների պատասխանները։

Սեպտեմբերի 4-ին Ռուսաստան մեկնել ցանկացողները հավաքվել էին Ազգային ժողովի մոտ։ Նրանք պնդում էին, որ ցանկանում են վերադառնալ իրենց ընտանիքների մոտ, քանի որ այստեղ ապրելու պայմաններ չունեն։

Սեպտեմբերի 7-ին կորոնավիրուսի և փակ սահմանների պատճառով Ռուսաստան մեկնել չկարողացող քաղաքացիները կրկին բողոքի ցույց են արել կառավարության մոտ։ Հաջորդ օրերին ևս ցույցերը շարունակվել են