12 սեպտեմբերի 2020 - 11:26 AMT
Վայրի բնության մեջ արված ամենածիծաղելի մրցութային լուսանկարները

2020 թվականի Comedy Wildlife Photography Awards մրցանակաբաշխությանը վայրի բնության մեջ արված 44 ծիծաղելի լուսանկար է նոմինացվել։

Մրցանակաբաշխությունը հիմնել են 2015 թվականին բրիտանացի լուսանկարիչներ Փոլ Ջոնսոն Հիքսն ու Թոմ Սալամը։

Նրանք վայրի բնության մեջ բազմաթիվ զվարճալի իրավիճակների ականատես են եղել և արձանագրել գազանների էմոցիաները, արդյունքում որոշել են լուսանկարները լայն հանրությանը ներկայացնելու հնարավորությունը տալ նաև այլ լուսանկարիչների։

Լուսանկարները դրված են ինտերնետային քվեարկության, իսկ լավագույններին կընտրի հատուկ ժյուրին։

Լուսանկարի հեղինակն Ասաֆ Սերեֆն է։ Քենիայում արված լուսանկարում պատկերված են խմբով գաճաճ մանգուստներ

Լուսանկարի հեղինակը Ուեի Փինգ Փենգն է։ Պատկերված է տաք ջրերում լողացող կապիկ

Լուսանկարի հեղինակ Քեն Քրոսանը ծովարջի լուսանկարը վերնագրել է «Ծիծաղելիս»

Լուսանկարի հեղինակն է Արթուր Թիմենը։ Այն արված է Իսլանդիայի ջրերում

Սալի Լոյդ Ջոնսի լուսանկարում ձուկը կտուցին թռչունը կանգնած է «ձկնորսությամբ չզբաղվել» ցուցանակի վրա

Հեղինակ Ռոլանդ Կրանիցն ֆոտոն վերնագրել է օպերային երգիչ Լուչանո Պավարոտիի «Օ Սոլե Միո» երգի անունով