ՀՀ-ում չբնակվող տիտղոսակիր 20 մարզիկ պատվովճար կստանա

ՀՀ-ում չբնակվող տիտղոսակիր 20  մարզիկ պատվովճար կստանա

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացի հանդիսացող, սակայն երկրում մշտապես չբնակվող չեմպիոն մարզիկներն Օլիմպիական խաղերի, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ, փոխանցում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է 15 մարզիկ և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ, որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում:

Պատվովճար ստացողների ցանկում են Օլիմպիական չեմպիոններ մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը, ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթողներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և ուրիշներ։

«Պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության պատիվը և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»,-ասվում է որոշման մեջ։

Նախկինում տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---