12 սեպտեմբերի 2020 - 11:44 AMT
Նարինե Հակոբյանը՝ Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ

Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը, հայտնում են Ոստիկանությունից։

Հակոբյանը 2004-ից աշխատել է Ինտերպոլի ԱԿԲ-ում, մինչ նշանակումը նա եղել է Ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր։

Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնը թափուր էր մնացել Արա Ֆիդանյանի՝ ՀՀ փոխոստիականապետ նշանակվելուց հետո: