12 սեպտեմբերի 2020 - 12:26 AMT
Վիրուսի 5 նոր դեպք՝ Արցախում

Սեպտեմբերի 12-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի և Ստեփանակերտի բնակիչների մոտ վիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Մյուս 3 վարակակիրը Ստեփանակերտից են՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, և գտնվում էին մեկուսացման մեջ:

Արցախում առողջացել է նաև ևս 4 քաղաքացի, փաստացի բուժվում է 44 պացիենտ, ընդհանուր մեկուսացված է 77 քաղաքացի:

Ընդհանուր առմամբ ԱՀ-ում վիրուսը հաստատվել է 333 մարդու մոտ, որից 287-ը բուժվել է։

Մինչև սեպտեմբերի 12-ն իրականացվել է 12,756 փորձանմուշի հետազոտություն: