Հայաստանը շահագրգռված է Իսրայելի հետ հարաբերությունների զարգացմամբ

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան (նստավայրը` Երուսաղեմ) Շեմի Ցուրին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: «Հայաստանը շահագրգռված է հայ-իսրայելական փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ, եւ հույս հայտնեց, որ դեսպան Ցուրին իր կարեւոր ներդրումը կունենա երկու երկրների միջեւ համագործակցության առավել ընդլայնմանը»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Զրուցակակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը եւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների խորացմունը:



Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Իսրայելում փետրվարի 10-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին, արցախյան հիմնահացրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---