AstraZeneca վերսկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները

AstraZeneca վերսկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում վերսկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները, հայտարարել է շվեդա-բրիտանական AstraZeneca ընկերությունը, փոխանցում է Meduza-ն։

AstraZeneca-ից նշել են, որ փորձարկումները վերսկսել են, երբ պատկան մարմիններն ուսումասիրել են պատվաստանյութի անվտանգությունը։

AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարումները դադարեցվել էին, երբ սեպտեմբերի 6-ին պատվաստվածներից մեկի մոտ ողնուղեղի խնդիր էր առաջացել։ Ընկերությունը չէր բացառել, որ պատճառը կարող է պատվաստանյութը լինել։

Սեպտեմբերի 14-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28․9 մլնի։ Աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի վրա աշխատում են նաև Moderna, Pfizer/BioNTech ընկերությունները, ինչպես նաև ռուսական «Սպուտնիկ V-ն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---