Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստացել է «Քոչվորների հողը» ֆիլմը14 սեպտեմբերի 2020 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի 77-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», շնորհվել է ռեժիսոր Խլոե Չժաոյի «Քոչվորների հողը» ֆիլմին։ Այն ԱՄՆ «նոր քոչվորների»՝ ճանապարհներին ապրող մարդկանց մասին է։ «Արծաթե առյուծ» լավագույն ռեժիսուրայի համար մրցանակին արժանացել է Կիեսի Կուրոսավան «Լրտեսի կինը» ֆիլմի համար, գրում է Diletant Media-ն։ Հատուկ մրցանակ է ստացել Անդրեյ Կոնչալովսկին «Թանկագին ընկերներ» ֆիլմի համար։ Լավագուն սցենարի համար մրցանակ է ստացել Չայտանյա Տամհանեն «Աշակերտը» ֆիլմի համար։ Պյերֆրանչեսկո Ֆավինոն ճանաչվել է լավագույն դերասան «Մեր հայրը» ֆիլմում դերի համար, իսկ Վանեսա Քիրբին՝ լավագույն դերասանուհի «Կնոջ հատվածները» կտավի համար։ Վենետիկի միջազգային կինոփառատոնն աշխարհում հնագույն միջազգային կինոփառատոնն է՝ հիմնված 1932-ին իտալացի դիկտատոր Բենիտո Մուսոլինիի նախաձեռնությամբ։ Այն յուրաքանչյուր տարի անցկացվում է Լիդո կղզում՝ սկսած 1934-ից։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |