ՌԴ-ում միգրանտների համար կանխավճարային հարկ կարող է սահմանվել14 սեպտեմբերի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ներքին գործերի նախարարությունն առաջարկել է աշխատելու նպատակով երկիր եկող օտարերկրացիների համար կանխավճարային հարկ սահմանել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նախատեսվում է, որ օտարերկրացիներն իրավունք կունենան աշխատելու էլեկտրոնային պատենտների հիման վրա: Միգրանտին աշխատանքի վերցնել ցանկացող գործատուները պետք է գրանցվեն՝ լրացնելով հատուկ ձևաթուղթ, որը կպարունակի իր մասին հիմնական տեղեկությունը։ Գրանցվելուց հետո գործատուն էլեկտրոնային եղանակով պետք է դիմում լրացնի օտարերկրյա աշխատուժ ներգրավող գործատուների ռեեստրում ներառվելու մասին։ Օրենքի նախագծում նաև առաջարկվում է ներկայացնել օտարերկրացիներին վարձելու պայմանները՝ աշխատավարձի չափը, որը կհամապատասխանի տարածաշրջանում տվյալ կարգի աշխատողների աշխատավարձի միջին մակարդակին։ Ֆիզիկական անձանց եկամտահարկի չվճարման դեպքում նախատեսվում է օտարերկրացիներին ֆիքսված կանխավճարի ձևով ծանուցում ուղարկել՝ 15 օրում հարկը վճարելու պահանջով։ Հրաժարվելու դեպքում միգրանտներին արգելվելու է ՌԴ-ում աշխատել, նրանք, ամենայն հավանականությամբ, երկրից կվտարվեն։ Փաստաթղթով նախատեսվում է նաև կազմակերպել օտարերկրացիների համար ID քարտերի թողարկում՝ անհատական տվյալներով։ Հայեցակարգով նախատեսվում է նաև ՌԴ մտնելուց առաջ վերցնել միգրանտի մատնահետքերը և ստեղծել օտարերկրացիներին հրավիրող անբարեխիղճ անձանց ռեեստր։ Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան ավելի վաղ հայտնել էր, որ նոր դաշնային օրենքի հայեցակարգը, որով հեշտացվում է օտարերկրացիների՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու և աշխատանքի ընդունվելու ընթացակարգը, քննարկման փուլում է։ Նա նշել էր, որ օրինագիծը կարող է հայտնվել 2021 թվականին։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |