Սեպտեմբերին ՀՀ-ում 21 նոր նախակրթարան կբացվի

Սեպտեմբերին ՀՀ-ում 21 նոր նախակրթարան կբացվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին 21 նոր նախակրթարան կբացվի ՀՀ ամբողջ տարածքում։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ուսումնական տարվա մեկնարկին այցելել է Արագածոտնի և Արարատի մարզեր՝ ներկա գտնվելու նախակրթարանների բացման արարողությանը:

Դրանք կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներով:

ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը եղել է Արարատի մարզի թիվ 4 հիմնական դպրոցը, որտեղ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում ստեղծված նախակրթարանն իր դռները բացել է 30 սանի առաջ:

Նախապես իրականացվել է նաև նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում: Ինչպես նաև՝ պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, նորաստեղծ նախակրթարաններն ունեն հարմարեցված միջավայր, այդտեղ կրթվելու են նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ։

ԿԳՄՍ նախարարը նախակրթարաններ շրջայցն ամփոփել է Գետազատ համայնքի միջնակարգ դպրոցում։ Նորաբաց նախակրթարանն այս տարի ընդունելու է 20 սանի:

2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից և իրականացվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---