«Ակնան մեր հայրենիքն է». Արցախի նախագահի ակնարկը՝ Սերժ Սարգսյանին

«Ակնան մեր հայրենիքն է». Արցախի նախագահի ակնարկը՝ Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «ամբողջ հայության» անունից հայտարարել է՝ «Ակնան մեր հայրենիքն է», ինչպես Ստեփանակերտը, Շուշին, Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը:

«Այո, Ակնան մեր հայրենիքն է, ինչպես Ստեփանակերտը, Շուշին, Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը: Ու այդ հայտարարությունը ողջ հայության անունից եմ հնչեցնում, Ակնայի իմ այգուց, որն իր դրախտային փարթամությամբ վկայում է ոչ միայն հողի հետ տարիներով իմ պայքարի արդյունքը, այլև կարևոր օրինակ է դառնալու մեր բազմաթիվ այն հայրենակիցների համար, ովքեր կառավարության աջակցությամբ առաջիկա տարիներին ամբողջ Ակնան պետք է վերածեն մի մեծ այգեստանի»,- նշել է նա:

Հարությունյանն Ակնայի հայրենիք լինելու հայտարարությամբ, ամենայն հավանականությամբ, ակնարկել է 2001 թվականին երրորդ նախագահ, այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ բանակցային փոխզիջումների մասին խոսելիս արած հայտարարությանը։

«Որո՞նք են Արցախի իրական սահմանները: Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում»,- ասել էր Սերժ Սարգյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---