ԱԳՆ. Թուրքիան ահաբեկիչ զինյալների է օգտագործում, որոնք տեղափոխվելու են Ադրբեջան

ԱԳՆ. Թուրքիան ահաբեկիչ զինյալների է օգտագործում, որոնք տեղափոխվելու են Ադրբեջան

PanARMENIAN.Net - Հայաստանն ականատես է լինում Թուրքիայի կողմից ռազմական կուտակման փորձերի, տեղեկություններ է ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, որոնք տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Այս մասին Եգիպտոս այցի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցությամբ Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցմամբ՝ հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, նաև գործողություններով:

Արտգործնախարարի խոսքով՝ տարածաշրջանն ականատես է լինում Թուրքիայի կողմից մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման:

«Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված ջանքերը: Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ Թուրքիան նման քաղաքականություն է վարում թե Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, և թե Հարավային Կովկասում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---