ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ անդամների ընտրությանը

ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ անդամների ընտրությանը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի անդամների ընտրությանը։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք չենք մասնակցելու ՍԴ անդամների ընտրությանը, քանի որ քանիցս ասել ենք՝ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,- ասել է նա։

Զոհրաբյանը նշել է, որ ՍԴ անդամի թեկնածուները պետք է շահագրգռված լինեն հանդիպելու ոչ միայն ԱԺ մեծամասնության, այլև մյուս խմբակցությունների հետ, մինչդեռ նման հանդիպում չի եղել։ Ըստ նրա՝ թեկնածուները հասկացել են, որ խնդիրները որոշվում են իշխանական խմբակցությունում և մյուս խմբակցությունների հետ հանդիպելը համարել են աննպատակահարմար։

Դիմելով ԱԺ նախագահին՝ Զոհբրայանն ասել է, որ դիտում է դա որպես հետընթաց;

«Նախկինում խորհրդարանական գործընթացում չի եղել որևէ դեպք, երբ մենք գնանք, խնդրենք թեկնածուին, որ գա մեզ հետ հանդիպելու։ Թեկնածուները, որոնք ուզում էին լինել կոնսենսուսային, իրենք պետք է մեզ հետ հանդիպումներ նախաձեռնեին»,- ասել է նա։

ԱԺ-ում մեկնարկել է 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը: Սեպտեմբերի 14-ի նիստում քննարկելու է ՍԴ անդամների ընտրության հարցը։ Թեկնածուները 3-ն են՝ կառավարությունը ներկայացրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանի, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանի։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---