Հոկտեմբերի 25-ից «Աէրոֆլոտը» կվերսկսի դեպի Երևան կանոնավոր չվերթերը

Հոկտեմբերի 25-ից «Աէրոֆլոտը» կվերսկսի դեպի Երևան կանոնավոր չվերթերը

PanARMENIAN.Net - «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթերը Երևանի հետ:

Մասնավորապես, Մոսկվա-Երևան-Մոսկվա ամենօրյա չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 25-ից: Թռիչքների մասին տեղեկատվությունը հասանելի է չվացուցակում:

Քաղավիացիայի կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ սեպտեմբերի 11-ից վերաբացվելու են դեպի ՀՀ և Հայաստանից իրականացվող կանոնավոր թռիչքները: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխարհում 2020-ի մարտից սահմանափակված է եղել ավիահաղորդակցությունը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---