Հեռավար ուսուցում կկազմակերպվի Covid-19-ի ռիսկի խմբի բոլոր աշակերտների համար

Հեռավար ուսուցում կկազմակերպվի Covid-19-ի ռիսկի խմբի բոլոր աշակերտների համար

PanARMENIAN.Net - Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը սեպտեմբերի 14-ից կկազմակերպի կենտրոնացված հեռավար ուսուցում բոլոր այն աշակերտների համար, որոնք գտնվում են կորոնավիրուսի ռիսկի գոտում և չեն հաճախելու դպրոց։

Կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այս նպատակի համար ԿՏԱԿ-ում առանձնացվել է ստորաբաժանում՝ Հեռավար ուսուցման կազմակերպման բաժին։ Ստորաբաժանումը հետագայում կհամակարգի նաև հեռավար ուսուցման կենտրոնի, ինչպես նաև առցանց և էլեկտրոնային կրթության կազմակերպման աշխատանքները։

Սեպտեմբեր 14-ից մեկնարկել է 2020-2021 ուստարին։ Կառավարության որոշմամբ՝ համաճարակի պատճառով հեռավար կրթության անցած կրթական հաստատությունները վերաբացվել են։ Դասերին աշակերտները դիմակ կկրեն, հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որ հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասարանները կբաժանվեն 20 հոգանոց խմբերի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---