Միջազգային փորձաքննությունը հաստատել է՝ Նավալնին «Նովիչոկով» է թունավորվել

Միջազգային փորձաքննությունը հաստատել է՝ Նավալնին «Նովիչոկով» է թունավորվել

PanARMENIAN.Net - Միջազգային փորձաքննությունը հաստատել է, որ հայտնի ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին «Նովիչոկով» է թունավորվել։ Ֆրանսիայի և Շվեդիայի հատուկ լաբորատորիաներում անցկացված ստուգման արդյունքները հրապարակվել են։

Երբ գերմանական Բունդեսվերի լաբորատորիան հաստատեց, որ նա թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով, Գերմանիայի կառավարությունը դիմել էր Ֆրանսիայի, Շվեդիային և եվրոպացի մյուս գործընկերներին՝ խնդրելով Նալավնու նոր հետազոտություն անցկացնել և ստուգել գերմանացիների արդյունքները, գրում է Deutsche Welle-ն։

«Հետազոտման արդյունքները հաստատում են Գերմանիայում ստացված արդյունքները»,- ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զեյբերտը։

Մոսկվան ժխտում է ընդդիմադիր գործչի դեմ ոտնձգության մեղադրանքները։ Օգոստոսի 22-ի առավոտյան կոմայի մեջ գտնվող Նավալնուն տեղափոխել էին Գերմանիա։ Ռուս բժիշկները սկզբից դեմ էին տեղափոխմանը, սակայն հետո մտափոխվել են։ Նավալնին շտապ հոսպիտալացվել էր թունավորման կասկածանքով։ Ըստ նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի՝ Նավալին վատ է զգացել ինքնաթիռում, որով Տոմսկից Մոսկվա էր վերադառնում։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնուն հոսպիտալացրել են։ Յարմիշը հավելել է, որ նրան, հավանաբար, թունավորել են՝ ինչ-որ բան խառնելով թեյին։

Նավալնին 19 օր մնաց արհետսական կոմայում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---