Միայնակ թոշակառուների կոմունալների փոխհատուցման նախագիծն ԱԺ-ում մերժվել է14 սեպտեմբերի 2020 - 16:44 AMT PanARMENIAN.Net - ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել միայնակ թոշակառուներին կոմունալ վճարների համար գումար տրամադրելու նախագծին։ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, գրում է Panorama.am-ը։ Նախագծով առաջարկում էր, որ միայնակ և անժառանգ տարեցներին հատկացվի կոմունալ վարձավճարների փոխհատուցում՝ նվազագույն կենսաթոշակի 20%-ի չափով, ամսական ընդամենը 5000 դրամ։ «Մեր ուղարկած հարցմանն ի պատասխան սոցապ նախարարությունը սկզբում տվել է 11,851, ապա 11,252 նման տարեցի տվյալ։ Այսինքն, եթե օրենքն ընդունվեր, ապա բյուջեից պետք է հատկացվեր մոտավորապես 710 մլն դրամ։ Արդյունքում, մենք կունենայինք իրենց հացի փողը կոմունալի վրա չծախսող միայնակ տարեցներ։ Իմ գործընկերներն ասում են, որ այդ միայնակ թոշակառուների մեջ կան մարդիկ, որ դրսից դոլար ու եվրո են ստանում։ Գուցե և կան, բայց թոշակառուների քանի՞ տոկոսն է դրսից գումար ստանում»,- ներկայացրել է Գրիգորյանը։ Պատգամավորի խոսքով, կառավարությունը, նախագծին բացասական եզրակացություն տալու հիմքում նշել է, որ չկա խոցելի տարեցների ամբողջական տվյալների բազա, և 20 միավորից բարձր անապահովության միավոր ունեցողների համար սահմանվում են գազի և էլեկտրաէներգիայի նվազ սակագներ։ Ըստ պատգամավորի՝ սակայն, այդ նվազ սակագները բոլորին չեն վերաբերում։ Ձայների՝ 35 կողմ, 72 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծը չի ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ |