Մակունցը չի բացառել, որ Փամբուխչյանը կարող է վայր դնել մանդատը

Մակունցը չի բացառել, որ Փամբուխչյանը կարող է վայր դնել մանդատը

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով լուրերին, թե իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը կարող է հրաժարվել մանդատից, ասել է, որ չի բացառում դա։

Մամուլում հրապարակումներ եղան, որ Փամբուխչյանը պատրաստավում է նոր պաշտոն ստանձնել։

Մակունցն ասել է, որ նման քննարկում եղել է, բայց դեռ պետք չէ իրադարձություններից առաջ անցնել. «Չի բացառվում, որ նա մանդատը վայր կդնի», գրում է Panorama.am-ը։

Դիտարկմանը, թե ԼՀԿ-ն նախատեսում է անվստահություն հայտնել ԿԳՄՍ նախարարին, արդյո՞ք վերջինիս աշխատաքները գոհացնում են «Իմ քայլին»՝ իշխանական պատգամավորն ասել է, որ որևէ մեկը չունի մոտեցում, թե կատարյալ կերպով է աշխատում։

«Մենք չենք կարծում, որ մոտեցումների վերանայման, աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու, քննադատություններին ականջալուր լինլու անհրաժեշտություն չունենք։ Ես կարծում եմ, որ նման մերժողական մոտեցումը մեզ հարիր չէ»,- եզրափակել է Մակունցը։

Փամբուխչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է, մինչև պատգամավոր դառնալը եղել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---