Աշխարհի չեմպիոն Ղազարյանը հայտարարել է ոստիկանների կողմից խոշտանգման մասին14 սեպտեմբերի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ խոշտանգվել է ոստիկանների կողմից։ Նրա խոսքով՝ 2020-ի սեպտեմբերի 6-ին Նոր Նորքի բակերից քաղաքացիական հագուստով ոստիկաններն «առևանգվել են» նրան, ոստիկանության բաժնում ծեծել և պահանջել, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրի։ Նա գրել է, որ իրեն տարել են միայն այն բանի համար, որ ներկա է գտվել և բացատրություն պահանջել այդ պահին մեկ այլ քաղաքացու առևանգման համար։ «Սրան էլ ջարդեք, ծալեք» հրահանգից հետո քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնի ուժով՝ ուղեկցված հայհոյախառն արտահայտություններով, առևանգել են նաև ինձ և իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով տեղափոխել են Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք»,- նշել է նա։ Մարզիկի խոսքով՝ բաժանմունքի 3-րդ հարկում, կիսամութ ինչ-որ սենյակում տևական ժամանակ խմբակային ծեծել են իրեն, թույլ տվել պատիվն ու արժանապատվությունը վիրավորող բազմաթիվ արարքներ, մոտ 3 ժամ անց բաց են թողել՝ պայմանով, որ կստորագրի ինչ-որ փաստաթուղթ, որի բովանդակությանը ծանոթ չէ։ Հաջորդ օրը դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով, որտեղ ստացել է ախտորոշում՝ կրծքավանդակի փակ վնասվածք, թոքերի սալջարդ, կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Նույն օրը դեպքի մասին դիմում է ներկայացրել Ոստիկանության Երևանի վարչություն։ «Այս օրերի ընթացքում ինձ հետ կապ են հաստատել Նոր Նորքի ոստիկանության տարբեր աշխատակիցներ, ովքեր համոզելու, հոգեբանական ճնշում գործադրելու եղանակով փորձել են ստանալ սուտ բացատրություն, որ վերոնշյալ դեպքը տեղի չի ունեցել, և ես մարմնական վնասվածքները ստացել եմ այլ հանգամանքներում։ Չանելու դեպքում սպառնացել են «իմ գլխին գործ սարքել»,- նշել է նա։ Ծանրորդը անհրաժեշտ է համարում համակարգում գտնվող այդ անձանց աշխատանքային լիազորությունների դադարացումը մինչև քննության ավարտը։ Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու |