Մարության․ Աշխատում ենք 100 փոքր ավտոբուսի ձեռքբերման նոր տենդերի վրա

Մարության․ Աշխատում ենք 100 փոքր ավտոբուսի ձեռքբերման նոր տենդերի վրա

PanARMENIAN.Net - Քաղաքապետարանն աշխատում է 100 փոքր ավտոբուսի ձեռքբերման նոր տենդերի վրա, որպեսզի մրցույթը սկսի, հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ նախորդ տենդերին հայտ ներկայացած 2 ընկերությունը չեն համապատասխանել։

2020-ի ապրիլի 29-ին քաղաքապետարանը հայտարարել էր 100 նոր ավտոբուսի ձեռքբերման մրցույթ, այդ մրցույթը բաց էր լինելու մինչև հունիսի 12-ը։

«100 մինի ավտոբուսը սկիզբն է, ավտոբուսների ընդհանուր քանակը 850-900 պետք է լինի: Մենք պրոցեսը սկսել ենք, բայց այն կախված չէ միայն քաղաքապետարանից: Շատ լուրջ մասնակցություն պետք է ունենա Կառավարությունը: Առանց Կառավարության, այն գումարները, ինչի մասին խոսում ենք, համայնքն ինքն իր ուժերով չի կարող անել»,- նշել է նա:

Քաղաքապետը հայտնել է նաև, որ մետրոյի նոր կայարանի կառուցման հարցում փորձել են մասնավոր ընկերություն ներգրավել, սակայն պայմանները բարենպաստ չեն եղել քաղաքի ու պետության համար։ Այժմ ընդհանուր հայտարարի են եկել Կառավարության հետ, պետությունը կկառուցի նոր կայարանը։

2019-ին Մարությանը հայտարարել էր, որ 15 տարվա տրանսպորտի հարցը Երևանում կլուծվի 2 տարում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---