Հայրապետյան. Հարությունյանի և Ջուլֆալակյանի տարաձայնությունները գաղափարական են14 սեպտեմբերի 2020 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Հրապարակային տարաձայնություն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը չեն ունեցել։ Այս մասին հայտարարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ գործադիրի իրենց գործընկերների հետ վեճերը և տարաձայնությունները եղել են բացառապես գաղափարական։ «Հույս ունեմ, որ Արսեն Ջուլֆալակյանն իր որոշումը կփոխի: Նրա հեռացումը օրենսդիրից վնասում է թե ոլորտին, թե մեր հանձնաժողովին: նա եղել ու մնում է ոլորտի լավագույններից մեկը և փայլուն պատգամավոր: Որևէ մեկը չի շահելու, եթե պարոն Ջուլֆալակյանը վայր դնի մանդատը»,- ասել է պատգամավորը: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ Հայրապետյանն ասել է, որ հորդորել է գործընկերոջը փոխել որոշումը, իսկ Հարությունյանն ունի իշխող «Իմ քայլը» ֆրակցիայի լիակատար աջակցությունը։ Սեպտեմբերի 9-ին «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով։ Դրանք վերաբերվում են Հարությունյանի ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումներին վերաբերյալ: Նրա խոսքով՝ նախարարությունում հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |