ՀՀ-ում կորոնավիրուսի 150 նոր դեպք կա. Եվս 248 մարդ ապաքինվել է

ՀՀ-ում կորոնավիրուսի 150 նոր դեպք կա. Եվս 248 մարդ ապաքինվել է

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսով դեպքերը հասել են 46,119-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 150-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 248 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 41,941 է, փաստացի բուժվողներինը՝ 2975։

Մահվան 2 դեպք է գրանցվել. 1-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 920 դեպք կա, այլ պատճառով՝ 283։

Մեկ օրում թեստավորվել է 2761 մարդ։ Ընդհանուր առմամբ, 243,704 թեստ է արվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---