YouTube-ում կհայտնվի TikTok-ի մրցակիցը15 սեպտեմբերի 2020 - 12:01 AMT PanARMENIAN.Net - YouTube-ը կարճ տեսանյութերի YouTube Shorts ծառայություն է գործարկել։ Դրանում, ինչպես TikTok-ում, կարելի է 15 վայրկյանանոց տեսանյութեր նկարահանել՝ համադրելով YouTube-ից վերցրած երաժշտության հետ։ Հավելվածը հասանելի կլինի Android ՕՀ աշխատող սարքերի, իսկ ավելի ուշ նաև iOS-ով սարքերի համար, գրում է ՌԲԿ-ն։ Թեստավորման փուլում Shorts-ը կաշխատի միայն Հնդկաստանում։ Հուլիսի վերջին այդ երկրի իշխանություններն արգելափակեցին TikTok-ն ու մի շարք այլ չինական հավելվածներ, այդ թվում՝ WeChat սոցցանցը, UC բրաուզերը և Clash of Kings խաղը։ Այդ որոշումը բացատրվեց նրանով, որ այդ հավելվածները սպառնում են «երկրի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը», դրա անվտանգությանն ու հանրային կարգին։ 2019-ին նոյեմբերին TikTok-ի նման ծառայություն է գործարկել նաև Instagram-ը։ Այն կոչվում է Reels։ YouTube Shorts-ը գործարկվում է ԱՄՆ իշխանությունների և TikTok-ի սեփականատիրոջ միջև դիմակայության ֆոնին։ ԱՄՆ-ում կարծում են, որ չինական հավելվածը կարող է օգտատերերի գաղտնի տվյալները փոխանցել Չինաստանի իշխանություններին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |