Սահմանին կրակոցներ չեն եղել․ ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

Սահմանին կրակոցներ չեն եղել․ ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե Տավուշի սահմանին իրավիճակը կրկին լարվել է, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ իրենց ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել։

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ սահմանի նշված հատվածում ընդհանրապես կրակոցներ չեն արձանագրվել ոչ հայկական զինված ուժերի, ոչ էլ հակառակորդի կողմից։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---