Եվրամիությունը գոհ է Երեւանի կողմից Հայաստան-ԵՄ 2006-2008թթ. Գործողությունների ծրագրի կատարման ընթացքից

PanARMENIAN.Net - «Մենք երկար ենք սպասել Եվրոպական հարեւանության քաղաքականության 2006-2008թթ. Գործողությունների ծրագրի կատարման ընթացքի գնահատականին: Մինչ 2008թ. մենք գոհ էինք այն արդյունքներից, որ գրանցել էր պաշտոնական Երեւանը«,-այսօր Երեւանում Հայաստան-ԵՄ 2009-2011թթ. Գործողությունների ծրագրի առաջնայնությունները ներկայացնելուց հետո հայտարարել է Երեւանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոտխեն: «Մենք Հայաստանի կառավարության հետ քննարկել ենք նոր Գործողությունների ծրագրի առաջնայնությունները, եւ հուսով եմ, որ հանդիպումները կշարունակվեն«,-հայտարարել է Տոմաշը:



Իր հերթին Հայաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը հայտարարել է, որ ներկայացված փաստաթուղթը շատ արդյունավետ է ու նախատեսում է Հայաստան-ԵՄ համագործակցություն բոլոր ոլորտներում: Մշակվել է Հայաստան-ԵՄ 2009-2011թթ. Գործողությունների ծրագիրը, որտեղ ներկայացված են կոնկրետ ծրագրեր եւ կոնկրետ ժամկետներ դրանց իրագործման համար«,-ընդգծել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---