ԱԶԲ. 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 4%-ով

ԱԶԲ. 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 4%-ով

PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2020-ին 4% անկում կունենա։ Նախորդ անգամ բանկը կանխատեսել էր 3.5%-ի անկում: Միաժամանակ 2021-ին կանխատեսվում է տնտեսական աճի վերականգնում 3․5%-ով:

Զեկույցում ասվում է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով 2019-ին Հայաստանի 7% տնտեսական աճը 2020-ի առաջին կիսամյակում կրճատվել է 5.7%-ով: Գյուղատնտեսությունն աճել է 1․8% -ով:

Արդյունաբերությունը, բացառությամբ շինարարության ոլորտի, ընկել է 2%-ով: Խիստ կարանտինը մարտի կեսից մինչև մայիսի կեսը հետաձգել է ներդրումային ծրագրեր՝ կրճատելով շինարարությունը 30․4%-ով: Գրեթե բոլոր ուղղություններով ծառայությունների ծավալը նվազել է 4.4%-ով:

Նշվում է, որ գնաճը ցածր է եղել՝ պայմանավորված ներքին և միջազգային ցածր պահանջարկով, նավթի գների անկմամբ և բավականին կայուն փոխարժեքով:

Բանկը 2020-ին կանխատեսում է Ադրբեջանի տնտեսության 4.3% անկում, 2021-ին՝ 1․2% աճ, Վրաստանի տնտեսության 2020-ին՝ 5% անկում, 2021-ին՝ 4․5% աճ։

 Ուշագրավ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը