Վրաստանում Covid-19-ի 170 նոր դեպք կա

Վրաստանում Covid-19-ի 170 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Վրաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 170 դեպք է գրանցվել, աճը շարունակվում է։

Ըստ հիվանդության մշտադիտարկման StopCov կառավարական կայքի՝ համավարակի բռնկումից ի վեր երկրում վարակի 2562 դեպք է գրանցվել, 1369 մարդ արդեն ապաքինվել է, 19-ը՝ մահացել։

Կարանտինում 6633 մարդ կա, փաստացի բուժվում է 836 անձ։

Վարակման ռիսկի նվազեցման նպատակով Քութայիսում, Գորիում, որոշ այլ բնակավայրերում կրկին սկսել են ախտահանել կանգառները, այգիներն ու բանկոմատները։ Հատուկ լուծույթով մշակվում են մարդկանց կուտակումների վայրերը, ատրակցիոնները, մարզասարքերը, նստարանները, առևտրի կետերին հարող տարածքները, ստորգետնյա անցումները, կանգառները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի այն ուսումնական հաստատությունները, որոնք սկսել են ուստարին, պետք է անցնեն հեռավար ուսուցման։ Որոշումը վերաբերում է մասնավոր դպրոցներին և բուհերին։

Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի պատճառներ չկան։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվում են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---